You have a message

 

Կոորդինատների ուղղանկյուն համակարգ։ Հարթության վրա դիտարկենք երկու փոխուղղահայաց ուղիղներ, որոնց հատման կետը նշանակենք O-ով։ Այդ ուղիղները անվանենք կոորդինատների առանցքներ: Ընդ որում, նրանցից մեկն անվանենք x-երի կամ աբսցիսների առանցք (այն սովորաբար հորիզոնական է), իսկ մյուսը՝ y-ների կամ օրդինատների առանցք։ O կետն անվանենք կոորդի նատ ների սկզբնա կետ։ O կետն առանցքներից յուրաքանչյուրը տրոհում է երկու կիսա առանցքների։ Պայմանավորվենք նրանցից մեկն անվանել դրական կիսաառանցք, նշելով այն սլաքով, իսկ մյուսը՝ բացասական կիսաառանցք։ Կոորդինատների առանցքների վրա ընտրենք նույն մասշտաբի միավորը։Փոխուղղահայաց ուղիղների յուրաքանչյուր այսպիսի զույգ հարթության վրա տալիս է դեկարտյան կոորդինատների համակարգ, այսինքն՝ հարթության յուրաքանչյուր A կետի համապատասխանության մեջ է դնում կարգավորված մի թվազույգ՝ կետի կոորդինատները՝ x աբսցիսը և y օրդինատը։ Դա կատարվում է հետևյալ կանոնով։A կետով տանենք կոորդինատների առանցքներին զուգահեռ ուղիղներ (նկ. 1.2)։ Օրդինատների առանցքին զուգահեռ ուղղի հատման կետը x-երի առանցքի հետ նշանակենք Ax-ով, իսկ աբսցիսների առանցքին զուգահեռ ուղղի հատման կետը y-ների առանցքի հետ` Ay-ով։A կետի աբսցիս կանվանենք x թիվը, որի բացարձակ արժեքը հավասար է Օ կետի հեռավորությանը Ax-ից, այսինքն՝ |ՕAx|։ x թիվը դրական է, եթե Ax-ն ընկած է դրական կիսաառանցքի վրա, և բացա սական, եթե Ax-ն ընկած է բացասական կիսաառանցքի վրա։ Եթե A կե տը գտնվում է օրդինատների առանցքի վրա, ապա x-ը հավասար է զրոյի։A կետի օրդինատ կանվանենք y թիվը, որի բացարձակ արժեքը հավասար է Օ կետի հեռավորությանը Ay-ից, այսինքն՝ |ՕAy|։ y թիվը դրական է, եթե Ay-ն ընկած է դրական կիսաառանցքի վրա, և բացասա-կան, եթե Ay-ն ընկած է բացասական կիսաառանցքի վրա։ Եթե A կետը գտնվում է աբսցիսների առանցքի վրա, ապա y-ը հավասար է զրոյի։Կետի կոորդինատները կգրենք փակագծերում, կետի տառանշանի մոտ, օրինակ՝ A (x, y), նշենք, որ առաջին տեղում գրվում է A կետի աբսցիսը, իսկ երկրորդ տեղում՝ օրդինատը։Այսպիսով, հարթության յուրաքանչյուր կետին համապատասխանում է մի թվազույգ, և հակառակը` յուրաքանչյուր թվազույգի համապատաս-խանում է հարթության մի կետ։ Ընդ որում կարևոր է, թե ինչ կարգով են գրված այդ թվերը։ Օրինակ՝ A (1, 2) և B (2, 1) կետերը հարթության տար-բեր կետեր են։ Այս պատճառով մենք օգտագործում ենք կարգավորված թվազույգ անվանումը։Նկատենք, որ կոորդինատների առանցքները հարթությունը տրոհում են չորս քառորդների՝ I, II, III, IV, ըստ այդ քառորդներին պատկանող կետերի կոորդինատների նշանների (նկ. 1.3)։ Մասնավորապես, I քա-ռորդին պատկանող բոլոր կետերի կոորդինատները դրական են, II քառորդին պատկանող կետերի աբսցիսները բացասական են, իսկ օր-դինատները՝ դրական, III քառորդին պատկանող կետերի և՛ աբսցիսները, և՛ օրդինատները բացասական են, IV քառորդին պատկանող կետերի աբսցիսները դրական են, իսկ օրդինատները՝ բացասական։ Նկատենք, որ x-երի առանցքի կետերի օրդինատները հավասար են զրոյի, իսկ y-ների առանցքի կետերի աբսցիսներն են հավասար զրոյի։Հարթությունը, որի վրա մուծված են x և y կոորդինատները, կանվանենք xy հարթություն։ Այ10310621_1474650796105542_7770257862360464733_nդ հարթության վրա x և y կոորդինատներով կետը կնշանակենք նաև (x, y)-ով։

 

10301352_1474650812772207_726296849950864370_n10407366_1474650766105545_3178921456221021091_n 10421178_1474650779438877_4477886937137268245_n

10411817_1474643416106280_582494154407570859_n211524782_1483209131916375_1302252868362389158_n10450850_1483209105249711_683702005666314814_n10463045_1483209075249714_7313902537887026706_n10463994_1483213061915982_3659133264159996015_n10402640_1483209035249718_6060395515737013548_n

6 1234510371652_1474638759440079_5009376728173179117_n10320405_1474638749440080_4106198713861610725_n10440952_1483209245249697_7426426443354459147_n10365878_1483209021916386_2057337166746312872_n10462796_1483209005249721_8917930364270873734_n10443646_1483208991916389_7875762808067005434_n

 

 

Գրականություն

  1. Ո՞ր նախադասությունն է շարադրված միջին հայերենով:

1) Մեծցայ, սիրուտէրեղայ, երեսիսգոյնընկուգընայ.

Մանկտի՛ք, ձերարև՛նասեմ, որսիրունքարընչիդիմնայ…

2) Ո՜հ, իմսիրտըկտրատվումէ`

Տեսնելովայսպեսսեր

Դեպիթշվառմիհայրենիք,

Որոտնակոխեղածէր:

3)    -Արա՜քս, ինչո՞ւձըկանցհետ

Պարչեսբռնումմանկական,

Դուդեռծովըչիհասած`

Սըգավորեսինձնըման:

  • 4) Բերաններկթերթի, վարդնիշրթանցկաթէր,

Լեզուինշարժողին

Քաղցրերգանայրտաւիղն…

 

  1. Ո՞ր բանաստեղծական շարքում են ամփոփված Վահան Տերյանի հայրենասիրական բանաստեղծությունները:
  • 1)    «ԵրկիրՆաիրի»

2)    «Գիշերևհուշեր»

3)    «Ոսկիհեքիաթ»

4)    «Մթնշաղիանուրջներ»

 

  1. Ինչպե՞ս են անվանված «Սասնա ծռեր» էպոսի ճյուղերը:

1)    Գլխավորիրադարձություններիանուններով

  • 2)    Գլխավորհերոսներիանուններով

3)    Խորհրդանիշներիանուններով

4)    Վերջինիրադարձություններիանունով

 

  1. Ո՞ր շարքում են միայն Րաֆֆու վեպերը:

1)    «Ծաղկածփշալարեր», «Սամվել», «Առաքյալը»

2)    «Խորհրդավորմիաձնուհին», «Նամուս», «ԵրկիրՆաիրի»

  • 3)    «Ոսկիաքաղաղ»,«Խենթը», «Կայծեր»

4)    «Նոյիագռավը», «Դավիթ-Բեկ», «Կյորես»

  1. Ո՞վ է հետևյալ տողերի հեղինակը:

«Ի՞նչէթագը…Սիրոարցունքովշողացողվարդեպսակմըանկեգեղեցիկէ…Ի՞նչէծիրանին.  ժողովրդականարյամբկարմրածպատանքիկտորմը` զորդարձյալժողովուրդկըկարկտե»:

1)    ԼևոնՇանթը

2)    ՊետրոսԴուրյանը

3)    ԴանիելՎարուժանը

  • 4)    ԳրիգորԶոհրապը
  1. Դանիել Վարուժանի «Ցեղին սիրտը» ժողովածուի համար ո՞ր բանաստեղծությունն է բնաբանի դեր կատարում:

5)    «Ջարդ»

  • 6)    «Կռվիերթ»

7)    «Կարոտինամակ»

8)    «Ձոն»

  1. Մեջբերված խոսքերից ո՞րը Միսաք Մեծարենցինը չէ:

 

1)   «Մեկդիթողունքքիչմըանմարդկայինանձնաբանությունները` բաբախելուհամարԲնությանսիրով. բանաստեղծըԲնությանցոլացումըպետքէըլլա, թեոչբանաստեղծչէիսկապես»:

2)   «Գյուղիտեսարաններըիմմեծագույններշնչարանսկըկազմեն. կըցավիմ, որէապեսիրենցզավակըչեմիմբանաստեղծությանսմեջ. այնատենավելիինքնատիպուապրողկ’լլայի»:

3)   «Ամբողջհատորըգրեթեսպասմաներկարաձիգգիշերմընէր»:

4)   «Մայրըլլալևբանաստեղծըլլալմիևնույն  բաննէ. երկունքնալարյունելովկըբաժնվինևկ’անմահանանուրիշէակներումեջ»:

 

  1. Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադում արքայադուստրն ինչո՞ւ չի ընտրում իր համար մրցության ելած«անհաղթներից անհաղթին»:

1)   Ոչմեկըչէրխոստանումբերելոսկի, արծաթկամերկնքիաստղ:

2)   Կովկասիքաջերիցոչմեկնիրսրտովչէր:

3)   Ոչմեկըչէրհամարձակվումգնալանշեջհուրըբերելու:

  • 4)   Կարողէր «տկարլավինհաղթելմիվեստմարդի»:

 

  1. Ո՞ր ստեղծագործությունից են հետևյալ տողերը:

Եվտիեզերքումլոկմարդըանեղծ,

Վշտինհաղթելով` դարձավիմաստուն:

 

1)   «Մատյանողբերգության»(ԳրիգորՆարեկացի)

  • 2)   «Բիբլիական» (ՀովհաննեսՇիրազ)

3)   «Անլռելիզանգակատուն»(ՊարույրՍևակ)

4)   «Աբու-ԼալաՄահարի»(ԱվետիքԻսահակյան)

  1. Ո՞ւմ մասին է Ավետիք Իսահակյանը ասել. «Նա թարմացրեց հայ պոեզիայի և նյութըև լեզուն»:
  • 1)    ՀովհաննեսԹումանյանի

2)    ՎահանՏերյանի

3)    ՄիքայելՆալբանդյանի

4)    ԵղիշեՉարենցի

  1. Ակ. Բակունցի ստեղծագործության վերաբերյալ տրված մտքերից որի՞ մեջ կա սխալ:

1)    Իրպատմվածքներում  Ակ. Բակունցըստեղծելէմթնաձորյանուրույնաշխարհիպատկերներ:

2)    Ակ.Բակունցի «Խոնարհաղջիկը»«Միրհավը»«Ալպիականմանուշակը» պատմվածքներիհիմնականթեմանսիրոհոգեբանությանբացահայտումնէ:

3)    Ակ. Բակուցնիրմիշարքպատմվածքներումպատկերելէգաղթականհայությանկարոտըկորցրածհայրենիքիհանդեպ:

  • 4)    Ակ. Բակունցըգրելէինչպեսպատմվածքներ, այնպեսէլվեպերուվիպակներ:
  1. Թվերի ո՞ր դասավորությունն է ճիշտ արտացոլում միջնադարի նշված հեղինակների ժամանակագրական հաջորդականությունը:

1)    ՆերսեսՇնորհալի

2)    ԳրիգորՆարեկացի

3)    ՆահապետՔուչակ

4)    Ֆրիկ

5)    Սայաթ-Նովա

1)    2,4,5,1,3

2)    2,1,4,3,5

  • 3)    1,2,3,4,5

4)    2,1,4,5,3

 

13.Հայ գրողների ո՞ր ստեղծագործություններից են գրական լեզու մուտք գործել հետևյալ դարձվածքներն ու արտահայտությունները.բացատրեցե՛ք  դրանց արտահայտած նշանակությունները:

5)   ա)մեծապատիվմուրացկաններ              զ ) ԱբուՀասանիմաշիկներ

6)   բ) Նազարիբախտ                                       է)  տերԹոդիկիդպրոց

7)   գ )իխորոցսրտի                                         ը )  Կիկոսիմահըդառնալ

8)   դ)  ( մեկից) քարվանկտրողդուրս           թ) նրբացուցիչ  ( մեղմացուցիչ)

չիգա                                                              դեպքհանցանաց

10)  ե)  դառըդատել՝  դատարկնստել          ժ)  ԱնբանՀուռին

  1. Բացատրեցե՛ք  «Աստվածաշունչ» մատյանից առաջ եկած հետևյալ դարձվածքների  (թևավոր խոսքերի)նշանակությունը, շարադրե՛ք  համապատասխան դրվագները:

11)              ա)  ձեռքերըլվանալ                 զ)  անառակորդի

12)              բ)  արգելված  պտուղ               է)  երեսունարծաթ

13)              գ)  ՍոդոմևԳոմոր                    ը)  Հուդայիհամբույր

14)              դ)  Նոյիագռավ                          թ)  բաբելոնյանաշտարակաշինություն

15)              ե)  քավությաննոխազ

  1. Կարդալ սևակյան  « կրակ գցող» մտքերը, դրանք հիմնամիտք դարձնելով՝ գրել աշխատանք:

Վերնագրելայնևդուրսգրելհիմնաբառերը.

Ի՞նչէսպասումայսմոլորակին,-

Ի՞նչպատասխանեմ:

Ի՞նչէլինելուայսաշխարհիհետ…

Ի՞նչէբուսնելուայսթշվառհողին,

Եվի՞նչլեզվովենխոսելուայստեղ…

Կրակնեմընկելմտքերիձեռքից

 

Գարականության հարցեր

 

2 Ձայն

 

  1. Ո՞ր նախադասության մեջ չպետք է դրվի բութ (նախադասություւնները կետադրված չեն):

1) Բրուտը ոսկորի ծայրը սրբում է թևով և գծում ` ով գիտի որպիսի քարանձավաբնակ մարդու խազ:

2) Այդ տափարակը վերջանում է  մի   մեծ ծովով և ծովն անվերջ է ու հունաց մեծերի բանաձևը `անքննելի:

3)Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկավ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը` ողջունելով միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին նա նշեց անկայուն երևույթների հետազոտության կարևորությունը:

4) Նրանք չեն կարողանում որոշել ջուրն է վշվշում թե քամին:

 2.Եղիշե Չարենցի հետևյալ տողերում պատկերավորման-արտահայտչական ո՞ր միջոցն է գործածված:

Հազար վարդ կբացվի աշխարի մեջը,

Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,

Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը…

1) համեմատություն

  • 2) հանգույց

3) հակադրություն

4) հեգնանք

 3.Թվերի ո՞ր դասավորությունն է համապատասխանում այդ նախադասությունների տրամաբանական և քերականական ճիշտ հաջորդականությունը:

1) Ըստ այդ գաղափարի՝ «թագավորը պետք է պաշտպանի հարուստներին անարդարություններից, աղքատներին՝ կեղեքումից»՝ ի տարբերություն պետության  մյուս ձևի, որը «լավագույն մարդկանցից կազմված կառավարությունն է». հաջորդը «սահմանադրությունն է»:

2) Արիստոտելը պետության երեք ճիշտ ձև էր առաջարկում՝ միապետություն,  արիստոկրատիա,  «սահմանադրություն»: Դրանցից առաջինը ամենաիդեալականն է. միապետը  «ինքը օրենքն է»:

3) Այստեղ ղեկավարում է մեծամասնությունը, և ազատության ու հարստության սկզբունքների միջև փոխզիջում կա, փորձ միավորելու աղքատների և հարուստների ազատությունը՝ ոչ մեկին առավելություն չտալով:

4) Պետությունն ինքը այնպիսի բնական զարգացման արդյունք է, ինչպիսին ընտանիքն է, սակայն, քանի որ շատ տարբեր մարդկանցից է կազմված, նա պետք է բազմակարծիք լինի՝ ի տարբերություն վերջինի:

1) 4, 1, 2, 3

2) 4, 3, 1, 2

  • 3) 2, 1, 3, 4

4) 2, 3, 1, 4

 4.Ո՞ր նախադասությունն է շարադրված գրաբարով:

1) Գողտըր գեղգեղն վարդակարոտ բուլբուլին, բնության դաշնակք, ո՜հ,  չեն կրնար նվաճեր  Ձեր հառաչներն, որով մռընչեն նոճիներ:

2) Վուրտիղ ժամ, վուրտիղ  պատարագ, վուրտիղ սիրով տաղ է ըլում, թե վուր հոգուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում:

3) Գազան, անասուն ու հաւ գեմունին իւրեանց տուն ու բուն. ո՛չ տուն ու ո՛չ տեղ ունիմ, կու խոց իմ զօրն ի յայն հարկույն:

  • 4) Ի համատարած ծովէն պղպըջէր գոյնըն այն ծաղկին. երփն երփնունակ ծաղկին, շողշողէր պտուղն ի ճղին:

5. Ո՞ր նախադասության մեջ կա ստորադասականշաղկապ:

1) Նրանք ունեին եղեգնյա խսիր, որ փռում էին օջախի առաջ և պառկում խսիրի վրա, ինչպես քարայրի գազանը՝ չոր տերևների վրա:

2) Փոքր հանցանքը ծնում է մեծ հանցանք, այսինքն թե՝ չկա փոքր հանցանք:

  • 3) Մեր հայրենի գյուղերից մեկում, ըստ ավանդության, մի զարմանալի մարդ է եղել. եղե՞լ է նա արդյոք, չի եղել, ես դա չգիտեմ:

4) Նրա շրթունքները շարժվում էին. ինչ-որ բան էր խոսում, իսկ թե ինչ էր ասում, չհասկացա:

 6.Ընդգծված բառերի ձևաբանական վերլուծության մեջ ո՞ր շարքում կա սխալ:

Իմ ընկերներից շատերը ընկան կռվի սուրբ դաշտում:

Բանտում ամենքը երազում են գիշեր ու ցերեկ՝սպասելով ազատվելու հրամանին:

Ծերունիները, պատի տակ նստած, աղոթք էին մրմնջում

Զմրուխտյա գետակի վրա մի քանդված ջրաղաց կար

1) տակ- հետադիր կապ, մրմնջում էին-դիմավոր բայ, անցյալ ժամանակ

2) քանդված-անդեմ բայ, հարակատար դերբայ, կար-դիմավոր բայ, սահմանական եղանակ

3) ընկերներից-հասարակ գոյական, -ոջ հոլովում, ընկան-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև

  • 4) ամենքը-որոշյալ դերանուն, ուղղական հոլով, ազատվելու-ապակատար ձևաբայ

 

7. Ո՞ր նախադասության մեջ կա շարադասության սխալ:

1) Հիացմունքից կարկամած՝ ճանապարհորդները դիտում էին ժայռերի միջև սեղմված հունով հոսող գետի փրփրացայտ ալիքները:

2) Արշակը, երբ դասը սովորած չի լինում, նախընտրում է դպրոց չգնալ:

  • 3) Նա վերադարձել էր ոչ թե տուն, այլ գնացել էր խնջույքի:

4) Եղբայրներիս հայտնած լուրը, որ արտասահման են մեկնելու, հանգիստ չէր տալիս ինձ:

 8.Ո՞ր նախադասությունը բարդ ստորադասական չէ:

1) Կաքավաբերդի գլխից ամպը հսկա խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա:

2) Շատ բան, որ ծածկված էր առեղծվածի մշուշով, հասկանալի դարձավ:

  • 3) Ինչ որ ես չեմ ասել, նա կասի վաղը:

4) Մենք էլ նստում էինք այնքան, մինչև քունը հաղթեր, գլուխներս հենել էինք քուրսու թախտին:

 9.Ստորադաս  (երկրորդական)  նախադասություններից քանիսի՞ տեսակն է սխալ նշված:

  • 1) Անհավատալի է ուղղակի, որ ես այդ հերոսական մարդու կողքին եմ: (Ուղիղխնդիր)

2) Մենք, որ ունենք ոգի ու սիրտ քաջ,  ե՛կ անվախ ելնենք թշնամու առաջ: (բացահայտիչ)

3) Ովքեր անցել են այդ ճանապարհով, անպայման կհիշեն ջինջ վտակը: (ենթակա)

  • 4) Ով վճռական պահին մոռանում է իր անձը, նաէհերոսը: (ստորոգելի)

5) Խուստուփըոր Նժդեհի անձեռակերտ հուշարձանն է, վերջապես ընդունեց հերոսի մասունքները: (հատկացուցիչ)

 

1) մեկի

2) երեքի

  • 3) երկուսի

4) չորսի

10.Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:

Տարերային ահեղ ուժերը մեզ կիսեցին, բաժանեցին առժամանակ, …………

  • 1) որ անպարտելի կարոտով բռնկված՝անթիվ դարերից հետո նորից գտնենք իրար:

2) բայց միշտ անբաժան ու միացած, անմեկին սիրով, իրարից անհագ:

3) երբ թոհուբոհի մեջ էին ժամանակի ու տարածության մեջ բոլոր իրերը:

4) որոնք անցան մի վայրկյանի պես:

 11.Պարզ նախադասության փոխակերպման տարբերակներից քանի՞սն են սխալ:

1) Մարդու՝  որևէ արհեստի կատարելապես տիրապետելու դեպքում աշխատանքը նրան երջանկություն է բերում:

Եթե մարդը կատարելապես տիրապետում է որևէ արհեստի, աշխատանքը նրան երջանկություն է բերում:

2) Վրանները հավաքելու ժամանակ Մարգարն էլ շալակեց մնացած կապոցները ու ճամփա ընկավ:
Երբ վրանները հավաքեցին, Մարգարն էլ շալակեց մնացած կապոցները ու ճամփա ընկավ:

  • 3) Մեզ իսկապես հետաքրքրող ոչ մի բան դժվար չէ մեզ համար:
  • Ոչ մի բան, որ մեզ իսկապես հետաքարքրում է, դժվար չէ մեզ համար:
  • 4) Ամենադաժան բռնակալը օրինականության հովանու տակ և արդարացիության դրոշի ներքո հանդես եկողն է:
  • Ամենադաժան բռնակալը նա է, ով հանդես է գալիս օրինականության հովանու տակ և արդարացիության դրոշի ներքո:
  • 5) Ուշքի գալով մտավ սենյակ և վերցրեց սեղանի վրա դրված մագաղաթը:
  • Երբ ուշքի եկավ, մտավ սենյակ և վերցրեց սեղանի վրա դրված մագաղաթը:
  •  
  • 1) երեքը

2) ոչմեկը

3) մեկը

4) երկուսը

 

12. Ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպման ո՞ր տարբերակն է ճիշտ:

-Ի՞նչ ուժով պիտի հաղթես արաբներին, Մարզպետունի՛ իշխան. մենք կղզում ընդամենը հարյուր զիվոր ունենք,- հարցրեց թագուհին երկյուղած:

  • 1) Թագուհին երկյուղած հարցրեց Մարզպետունի իշխանին, թե նա ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, իրենք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:

2) Թագուհին երկյուղած հարցրեց Մարզպետունի իշխանին, թե  ինքը ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, իրենք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:

3) Թագուհին երկյուղած հարցրեց, թե Մարզպետունի իշխանը ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, նրանք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:

4) Թագուհին երկյուղած հարցրեց Մարզպետունի իշխանին, թե իրենք ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, նրանք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:

 13. Տրված է համր բնագիր: Պատասխանների ո՞ր տարբերակում են ճիշտ նշված այն թվերը, որոնց տեղում նախադասության մեջ բութ պետք է լինի:

Երբ մղձավանջային գիշերն անցավ (1) , հաջորդ օրը `քերելով Փոքր Ասիայի` (2) խութերով կտրտված ափերը, (3) նավը մտնում էր նավահանգստից նավահանգիստ` (4)  Զմյուռնիա ,Բեյրութ ,Մուդրոս: Մի պայծառ առավոտ `(5) դեռ արևը չծագած, հեռու մշուշում `(6) հորիզոնից այն կողմ, երևաց Ալեքսանդրիան `(7)  Եգիպտոսի (8) վաղուց հանրահայտ դարձած հինավուրց քաղաքներից մեկը `(9) լի պատմական հուշարձաններով, որոնք առինքնող էին, (10) հրաշալիքներով լեցուն ու բազմաոճ:

1) 3, 4, 5, 6, 7, 8, 9

2) 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9

3) 2, 5, 6, 7, 9, 10

  • 4) 2, 4, 5, 6, 7, 9

 

14. Նախադասություններից քանիսո՞ւմ կա կետադրական սխալ:

1) Մարդ պետք է ապրի ծառի օրենքներով. արմատով հողի խորքը ձգվի, սաղարթով՝տարածվի դեպի արևը:

2) Ես ունեի մի երազ, որ այցելում էր  քուն թե արթուն՝ տունը, մինչև առաստաղ, լցված էր գրքերով:

3) Ժանիքները բաց՝ գայլը նայեց շներին, շները նայեցին գայլին, մի պահ այդպես նայեցին միմյանց, և գայլը չգիտեր՝ ինչ է անելու, և շները չգիտեին՝ ինչ են անելու:

  • 4) Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով՝ չմոռանանք երբեք, որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է:
  • 5) Սևադունչ գամփռը գայլին հիմա չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը հիմա հետ էր ընկել և ործկալով ու փռշտալով՝ զզվանքով մաքրում էր բերանը:
  • 6) Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (Ավին ասել էր, որ անտառապահը հիվանդ է)  նա գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:

 

  • 1) երեքում

2) ոչ մեկում

3) հինգում

4) մեկում

 

15Ո՞ր պնդումը ճիշտ  չէ բաղաձայնույթի վերաբերյալ:

1) Բնորոշ է հրապարակախոսական ոճին:

2) Հաջող կիրառության դեպքում նպաստում է բանաստեղծական պատկերի կառուցմանը:

  • 3) Ստեղծում է բարեհնչություն և նվագայնություն:

4) Ստեղծվում է ոչ միայն նույն բաղաձայնի, այլև նման բաղաձայն հնչյունների կրկնությամբ:

16.Տվյալ պնդումներից քանի՞սն են ճիշտ:

1) Գործառական ոճերը լինում են վեց տեսակի՝ առօրյա-խոսակցական, վարչական, գեղարվեստական, գիտական, պաշտոնական և հրապարակախոսական:

2) Բաղաձայնույթը միայն նույն հնչյունի կրկնությունն է խոսքի որոշակի հատվածում:

3) Բոլոր որոշիչները մակդիներ են, և բոլոր մակդիրները՝ որոշիչներ:

4) Գիտական ոճը աչքի է ընկնում պատկերավորման-արտահայտչական միջոցների առատությամբ:

5) Հայոց բանաստեղծության մեջ բաղաձայնույթը առաջին անգամ կիրառել է Գրիգոր Նարեկացին:

 

1) բոլորը

  • 2) երեքը

3) չորսը

4) ոչմեկը

 17.Նախադասությունների ո՞ր դասավորությունն է համապատասխանում շարադրանքի (տեքստի) քերականական և տրամաբանական ճիշտ կառուցվածքին:

1) Դրա շնորհիվ մարդիկ գազի հոտը կարող են զգալ նույնիսկ չնչին քանակի դեպքում: Այս նախազգուշական միջոցը հնարավորություն է տալիս անմիջապես զգալ գազի առկայությունը բնակարանում:

2) Բնական գազը, որ որպես վառելիք օգտագործվում է կենցաղում, չունի ո՛չ հոտ, ո՛չ գույն: Այդ պատճառով շատ դժվար է միանգամից «նկատել» կամ զգալ գազի արտահոսքը:

3) Գազ ըկարող է առաջացնել նաև թունավորում: Գազի արտահոսքը բնակարանում «նկատելու» նպատակով գազաբաշխման կայաններում գազը նախապես խառնում են սուր, տհաճ հոտ ունեցող նյութի հետ:

4) Արտահոսքի ժամանակ դիֆուզիայի հետևանքով գազը տարածվում է ամբողջ բնակարանում: Գազի և օդի քանակների որոշակի հարաբերակցության դեպքում, երբ բնակարանը բոլոր կողմերից փակ է  (հատկապես ձմռանը), գոյանում է խառնուրդ, որը կարող է պայթել, օրինակ, վառվող լուցկուց:

 

1) 4, 1, 2, 3

2) 3, 1, 4, 2

  • 3) 2. 4, 3, 1

4) 2, 3, 1, 4

 

18.Ո՞ր նախադասությունը իմաստով չի հակասում տրված նախադասությանը:

Փայտփորիկը, ծակելով ծառի կեղևը, ամեն մի հարվածով կտուցն առաջ է մղում 555 մետր-վայրկյան արագությամբ, բայց ձայնի արագությունը մոտ երկու անգամ գերազանցող այդ արագությունը ոչ միայն ուղեղի ցնցում, այլև գլխացավ չի առաջացնում, որովհետև փայտփորիկի գանգը և կտուցը շարժվում են խիստ ուղիղ գծով:

1) Երբ փայտփորիկը ծակում է ծառի կեղևը, յուրաքանչյուր հարվածով կտուցն առաջ է մղում ձայնի արագությունը կրկնակի գերազանցող 555 մետր-վայրկյան արագությամբ, բայց վերջինս ոչ միայն ուղեղի ցնցում, այլև գլխացավ չի առաջացնում, որովհետև փայտփորիկի գանգը դեպի կտուցը շարժվում է միայն ուղիղ գծով:

2) Ծակելով ծառի կեղևը`  փայտփորիկը ամեն մի հարվածով կտուցն առաջ է մղում  մոտավորապես 555 մետր-վայրկյան արագությամբ (դա մոտ երկու անգամ գերազանցում է ձայնի արագությունը), սակայն այդ արագությունը ոչ   միայն ուղեղի ցնցում, այլև գլխացավ չի առաջացնում, որովհետև փայտփորիկի գանգը շարժվում է խիստ ուղիղ գծով:

  • 3) Ծառի կեղևը ծակելու ժամանակ փայտփորիկը ամեն հարվածով կտուցը տանում է առաջ ձայնի արագությունից երկու անգամ  արագ` 555  մետր-վայրկյան արագությամբ, բայց  նման արագությունը չի առաջացնում   ո՛չ ուղեղի ցնցում, ո՛չ գլխացավ, քանի որ միանգամայն ուղիղ գծով են ընթանում գլուխը և կտուցը:

4) Ծառի կեղևը ծակելով` փայտփորիկը ամեն մի հարվածով կտուցն առաջ է շարժում ձայնի արագությամբ, բայց մոտ 555 մետր-վայրկյան այդարագությունը նրան ուղեղի ցնցում ու գլխացավ չի պատճառում, քանի որ փայտփորիկի գանգն ու կտուցը շարժվում են խիստ ուղիղ գծով:

 

19. Ո՞ր պնդումը ճիշտ չէ  Խ. Աբովյանի «ՎերքՀայաստանի» վեպի «Հառաջաբանի» վերաբերյալ:

1) Աբովյանը խոսում է նոր` աշխարհաբար լեզվով գրելու անհրաժեշտության մասին:

2) Աբովյանը խոսում է ժողովրդին հոգեհարազատ թեմաներով գրելու անհրաժեշտության մասին:

  • 3) Աբովյանը կարծում է, որ մեր ազգը ուսումնասեր չէ, և կարդալը նրա համար արժեք չունի:

4) Աբովյանը բարձր է գնահատում գրաբարը`  իբրև կատարյալ և անթերի լեզու:

 20.Նշված պնդումներից քանի՞սն են սխալ:

  • 1) Հայրեն կոչվող ոտանավորի չափը մեր քերթության մեջ առաջին անգամ գործածել է Գրիգոր Նարեկացին, իսկ ավելի ուշ այդ չափով ստեղծագործել են նաև Ներսես Շնորհալին, Ֆրիկը, Նահապետ Քուչակը և ուրիշներ:

2) Գ. Զոհրապը գրել է վեպ և նորավեպեր:

3) Հ. Թումանյանի «ՔաջՆազարը» հեքիաթ է, իսկ Դ. Դեմիրճյանի համանուն ստեղծագործությունը` պատմվածք:

  • 4) Լևոն Շանթը գրել է միայն դրամաներ:
  • 5) Վ. Տերյանը գրել է սոնետներ, տրիոլետներ, գազելներ և չափածո նովելներ:

6)Հ. Սահյանի «Ինչո՞ւ հիշեցրի» ստեղծագործությունը բանաստեղծություն է, Ն. Զարյանի «Արա Գեղեցիկը»` դիցապատմական ողբերգություն, իսկ Հ. Շիրազի «Բիբլիականը» և Պ. Սևակի «Անլռելի զանգակատունը»` պոեմներ:

 

1) երկուսը

  • 2) երեքը

3) բոլորը

4) ոչ մեկը

Դիտարկենք շառավղով կենտրոնային անկյունը, որի հենման աղեղի երկարությունը նույնպես է: Այդ անկյան մեծությունը չափման նոր միավոր է որն անվանում են Ռադիան:

Մեկ ռադիան մեծությամբ անկյունն այն կենտրոնական անկյունն է, որի հենման աղեղի երկարությունը հավասար է շրջանագծի շառավղին:

1ռադ=180/

Այն շրջանագիշը, որի կենտրոնը գտնվում է կոորդինատային համակարգի սկզբնակետում, իսկ շառավիղը R=1  կոչվում է միավոր շրջանագիծ:

Ինչ-որ a անկյունով պտտելիս A  կետը անցնում է M  կետին, որի կոորդինատներն են (x,y)

դիտ. եռ.  MOB

sina=y/R=y/1=y => a անկյան սինուսը M կետի y օրդինատն է:

cosa=x/R=x/1=x => a անկյան կոսինուսը M կետի աբսցիսն է _xը

tga=y/x  — տանգեսը դա M կետի օրդինատի և աբսցիսի հարաբերությունն է:

ctga=x/y

Այժմ կիրառելով Պյութագորասի թեորեմը կստանանք եռանկյունաչափական առաջին նույնությունը.

 

1.Ինչ քաղաքական նախադրյալներ կային օայմանագրի համար

Թուրքիայում տեղի էր ունենեցել իշխանափոխություն. իշխանության էր եկել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, որը հայտարարեց հերևյալը.
– Մենք Խորհրդային Ռուսաստանի բարեկամն ենք և պատրաստ ենք Արևելքում բոլշևիկների գաղափարները ռարածել և իրականացնել հեղափոխություն:
Ահա այսպիսին էր քաղաքական իրավիճակը Մոսկվայի պայմանագրից առաջ:

2.Հայաստանը ինչու չմասնակցեց Մոսկվայի պայմանագրին

Նախ Ռուսաստանը հրավիրել էր Խորհրդային Հայաստանի պատվիրակներին գալ Մոսկվա և մասնակցել այս բանակցություններին: Բացի Հայաստանից բանակցությունների օետք է մասնակցեր նաև Ադրբեջանը:
1921թ ի հունվարիբն Երևանից Մոսկա ժամանեցին ՀՀ. ի պատվիրակության անդամները, որոնց զեկավարում էին Ալեքսանդր բեգզադյանը և Սահակ Տեր-Գաբրիոլյանը: Սակայն Թուրքիայի պատվիրակության ղեկավարը պահանջեց, որ Հայաստանը չմասնակցի բանակցություններին:

3.Երբ ստորագրվեց Մոսկվայի պայմանագիրը

1921թի փոտրվարի 26ից մարտի 16ը Մոսկվայում տեղի ունեցավ Ռուս-Թուրքական բանակցությունները:

1Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Միայն Ալեքսանդրապոլի գավառը հանփնեց Հայաստանին:

2Հայաստանի և Թուրքիայի սահմանը անցնելու էր Արաքս և Ախուրյան Գետերով:

3Խորհրդային Հայաստանի տարածքը 60.000 քառ. կմ_ից դարձավ 29.800քառ կմ

prop. ax=b – Այս հավասարումը, որտեղ a, b_ն տրված որոշակի թվեր են, իսկ x_ը` անհայտ մեծություն է… Նկատենք, որ այս խնդիրը ոչ միշտ է լուծելի: Օրինակ, եթե տրված հավասարման մեջ a թիվը դրական է, իսկ b թիվը` բացասական, ապա այդ հավասարումն արմատ չունի, բայց, երբ a_ն b –ն դրկան են և a=չէ1, այդ հավասարումն արմատ ունի, և այն էլ միայն մեկը: Այդ արմատն ընդունված է նշանակել logab:

. b թվի լոգարիթմն a հիմքով այն ցուցիչն է, որով պետք է a թիվն աստիճան բարձրացնել b թիվը ստանալու համար:

Օրինակներ`

  1. 2x=16 à log216=4
  2. 2-3=1/8 à log21/8=-8
  3. 60=1 à Log61=0

Ցանկացած a>0, a= չէ 0 հիմքի և կամայական b>0, c>0թվերի համար`

1.alogab=b
2 logaa=1

3.Logabc= logab+logac

4.Logab/c=logab- logac

5. logabm=m logab

6. logab=logcb/logca

7. logab*logbc= logac

8. blogac=clogab

9. logab*logbc*logcd= logad

free-vector-orange-triangle-clip-art_113780_Orange_Triangle_clip_art_hightՆախ ծանոթանանք անկյանը և դրա հատկություններին Անկյունը երկրաչափական պատկեր է, որը բաղկացած է նույն կետից ելնող երկու ճառագայթներից:

Անկյան կիսորդ կոչվում է այն ճառագայթը, որը ելնում է անկյան գագաթից, անցնում է անկյան կողմերի միջով և անկյունը տրոհում է երկու հավասար մասերի:

Երկու անկյուններ կոչվում են հակադիր, եթե նրանց կողմերը միմյանց շարունակություններն են:

Հիմա էլ` եռանկյանը

Միևնույն ուղղի վրա չգտնվող երեք կետերը հաջորդաբար միացնենք,, ստացված պատկերը կկոչվի եռանկյուն:

Եռանկյան արտաքին անկյան հատկություն
Եռանկյան արտաքին անկյունը հավասար է նրան ոչ կից երկու անկյունների գումարին: Եռանկյան արտաքին անկյունը մեծ է այդ եռանկյանը ոչ կից յուրաքանչյուր անկյունից:

Առնչություններ Եռանկյան կողմերի և անկյունների միջև

Եռանկյան մեջ` 1. Ավելի մեծ կողմի դիմաց, ընկած է ավելի մեծ անկյուն, 2. Ընդհակառակը` ավելի մեծ անկյան դիմաց ընկած է ավելի մեծ կողմ:

Եռանկյան անհավասարությունը

Եռանկյան յուրաքանչյուր կողմը փոքր է մյուս երկու կողմերի գումարից: (Մի ուղղի վրա չգտնվող ցանկացած կոտորի համար տեղի ունի այս անհավասարությունը):

Ոսկի թեորեմներ

1.Եթե ուղղանկյանը կարելի է ներգծել շրջանագիծ, ապա այն քառակուսի է:

2.Եթե սեղանի հիմքերն ընդգրկող ուղիղները շոշափում են շրջանագիծը, և շոծափման կետերը գտնվում են հիմքերի վրա, ապա սեղանի միջին գիծն անցնում է շրջանագծի կոնտրոնով:

3.Եթե ոռանկյանն արտագծած շրջանագծի կենտրոնը գտնվում է միջնագծի վրա, ապա այդ եռանկյունը հավասարասրուն է, կամ ուղղանկյուն:

4.Եթե հավասարասրուն եռանկյանը ներգծենք O1 կենտրոնով շրջանագիծ, և արտագծենք O2 կենտրոնով շրջանագիծ, ապա O1 O2 կենտրոննորը կգտնվեն եռանկյան հիմքի միջնուղղահայացի վրա:

5.Եթե շեղանկյանը կարելի է արտագծել շրջանագիծմ ապա այդ շեղանկյունը քառակուսի է:

 

               Շրջանագծի հավասարումը

O Կորդինատների ուղղանկյան համակարգում r շառավիղով և C(x0,y0)— կենտրոնով շրջանագծի հավասարումն ունի հերևյալ տեսքը` (x-x0)2+(y-y0)2=r2

Եթե շրջանագծի կենտրոնը կոորդինատների սկզբնակետն է, ապա հավասարումն ունի հորևյալ տեսքը` x2+y2=r2

1378886073_7393_original (1)Դրական տասնորդական կոտորակները, բացասական տասնորդական կոտորակները և զրեն կազմում են իրական թվերի բազմությունը: Իրական թիվը անընդհատ ուղղի վրա ներկայացվող արժեք է։ Իրական թվերն են ռացիոնալ և իռացիոնալ թվերը:

Ռացիոնալ թվերը` դրանք m/n տեսքի թվերն են, որտեղ m € Z իսկ n € N…
Իռացիոնալ թվերը արմատանշան պարունակող թվերն են
Իրական` ռացիոնալ և իռացիոնալ,  թվերի մեջ են մտնում նաև.

  • Բնական թվերը` սրանցով հաշվում ենք առարկաներ
    N € {1,2,3,….}
  • Հակադիր թվերը` հկդ. թիվ կոչվում է այն թիվը, որը տրված թվին գումարելիս ստանում ենք 0:

A+(-A)=0

  • Ամբողջ թվերը` դրանք բնական թվերն են, ավելացված հակադիրները և 0_ն:
    Z €{..-1,0,1..}

Թվերը լինում են պարզ և բարդ… Թիվը կոչվում է պարզ, եթե այն բացի 1ից և իրենից ուրիշ բաժանարար չունի: 1 ը ոչ պարզ է, ոչ էլ բաղադրյալ:

Օրինակ` 3*1=3
3:3=1
1*13=13
13:13=1

Թիվը կոչվում է բաղադրըալ, եթե բացի 1ից և իրենից ունի ուրիշ բաժանարար:

Օրինակ`12:1=12
12:2=6
12:3=4
12:4=3
12:6=2
12:12=1

Մնացորդով բաժանում

Բնական թիվը բնական թվի վրա բաժանելիս միշտ չէ, որ ստացվում է բնական թիվ

Օրինակ` 25:3=8 և 1մն.

Թիվը= քանորդ*բաժանարար + մնացորդ

25=8*3+1

Ամենամեծ ընդհանուր բաժանարար և ամենափոքր ընդհանուր բազմապատիկ

Թվերի բաժանարարներից ամենամեծը կոչվում է ամենամեծ ընդհանուր բաժանարար: Այն գտնելու համար թվերը վերլուծում ենք պարզ  արտադրիչների, այնուհետև հաշվում ենք ամենաքիչ կրկնվող արտադրըալը:

Օրինակ` (36 ;48)= 2*2*3=12
36=2*2*3*3   48=2*2*2*2*3

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ կոչվում է այն թիվը, որի վրա առանց մնացորդի բաժանվում են տրված թվերից յուրաքանչյուրը: Այն գտնելու համար տրված թվերը վերլուծում ենք պարզ արտադրիչների, հաշվում ենք առավելագույն կրկնվող պարզ արտադրիչներից արտադրյալը և նաև այն արտադրիչները, որոնք չեն կրկնվում:

Օրինակ`

{84;90}=2*2*3*3*7*5=1260

84=2*2*3*7     90=2*3*3*5

Թվերի Բաժանելիության հաիտանիշները

  • 2ի բաժանվում են այն թվերը, որոնք վերջանում են` 0,2,4,6,8-ով:
  • 3ի և 9ի բաժանվում են այն բոլոր թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 3ի 9ի
  • 4ի բաժանվում են այն թվերը, որոնց վերջին 2 նիշերը կամ 0ներ են, կամ էլ վերջին 2 թվերով կազմված թիվը բաժանվում է 4ի:
  • 5ի բաժանվում են 0-ով կամ 5-ով վերջացող բոլոր թվերը:
  • 8ի բաբանվում են աըն թվերը, որոնց վերջին 3 նիշերը 0ներ են, կամ վերջին 3 նիշերով կազմված թիվը բաժանվում է 8ի:

Այս թվերը իրենց  հայտանիշներով շատ գործածելի են,,, և սրանց միջոցով կարող ենք դուրս բերել ուրիշ թվերի բաժանելիության հայտանիշներ.. Օրինակ` 6ի կբաժանվեն այն բոլոր թվերը, որոնք կբաժանվեն թե` 2ի, թե` 3ի… 45ի կբաժանվեն այն բոլոր թվերը, որոնք կբաժանվեն թե`5ի, թե` 9 ի….:

Այս հայտանիշները գործում են փոխադարձաբար պարզ թվերի դեպքում: Փոխադարձաբար պարզ են կոչվում այն թվերը, որոնց ամենամեծ ընդհանուր բաժանարարը 1 է :

                                           Կորորակի հայտարարի ազատումը իռացիոնալությունից

Որպեսզի կորորակի հայտարարն ազատենք արմատանշանից, համարիչը և հայտարարը բազմապատկում ենք մի այնպիսի արտահայտությամբ, որ հայրատարում արմատ չմնա:1017761_1464030610500894_808280116446577645_n

Օրացույց

April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930